«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է պայմանագիր կնքել «Բարսելոնայի» խաղացողի հետ։
Fichajes պորտալի տվյալներով՝ անգլիական թոփ ակումբի ղեկավարությունն արդեն իսկ աշխատում է կիսապաշտպան Ֆերմին Լոպեսի համար առաջարկի վրա։
Աղբյուրի տվյալներով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վճարել մոտ 70 միլիոն եվրո 22-ամյա Լոպեսի համար։ «Կարմիր սատանաները» բարձր են գնահատում Ֆերմինի հեռանկարները և նրան տեսնում են որպես խաղացողի, որը կարող է փոփոխություն մտցնել խաղադաշտում։
Մանկունիացիները կարծում են, որ ակումբի մարզական նախագծում առաջատար դերը կարող է համոզել Լոպեսին։ Միևնույն ժամանակ, ավելի վաղ մամուլում հաղորդվել էր, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը ցանկանում է պահել Լոպեսին։