Ջոն վան՚տ Սխիպ. «Հարգում եմ այս որոշումը»

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ջոն վան’ տ Սխիպը ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում անդրադարձել է ազգային թիմում իր գործունեության շրջանին՝ նշելով, որ հպարտ էր այս կարճ ժամանակահատվածում  կատարած աշխատանքով։

«Հույս ունեի շարունակել աշխատանքը Հայաստանի հավաքականի հետ, սակայն հարգում եմ Ֆուտբոլի ֆեդերացիայի՝ այլ ուղղությամբ շարժվելու որոշումը։ Շնորհակալ եմ ֆուտբոլիստներին, մարզչական շտաբին և ՀՖՖ աշխատակազմին վստահության ու համագործակցության համար։ Թիմին մաղթում եմ հաջողություն ապագա մրցապայքարներում», — ասել է նիդերլանդացի մասնագետը։

Հիշեցնենք, որ վան’ տ Սխիպը Հայաստանի հավաքականը գլխավորում էր 2023 թվականից։