Սլովենացի հարձակվող Բենջամին Շեշկոն գերմանական «Լայպցիգից» տեղափոխվելու է «Մանչեսթեր Յունայթեդ»։ Այս մասին հայտնել է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Լրագրողի խոսքով՝ կողմերը բանակցություններ են վարել և համաձայնության են եկել աշխատանքային պայմանագիր կնքելու հարցում։ Բենջամինի պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը։
Transfermarkt պորտալը 22-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։ Սլովենացու պայմանագիրը «Ցուլերի» հետ լրանում է 2029 թվականի հունիսի վերջին։ Շեշկոն անցյալ մրցաշրջանում Բունդեսլիգայում անցկացրել է 33 խաղ։ Հարձակվողը խփել է 13 գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։