ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը մեկնաբանել է Եղիշե Մելիքյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու որոշումը։
«Հավաքականի զարգացման ուղղությունը փոխելու որոշում ենք կայացրել։ Շնորհակալ ենք Ջոն վան՛տ Սխիպին կատարած աշխատանքի համար։ Այժմ վստահում ենք փորձառու հայաստանցի մասնագետի, ով լավ ծանոթ է մեր ֆուտբոլին և ապացուցել է իր կարողությունները ակումբային մակարդակով։ Վստահ ենք, որ համատեղ աշխատանքի և միասնականության շնորհիվ կկարողանանք հասնել լավ արդյունքների», – ասել է Մելիքբեկյանը ՀՖՖ-ի մամուլի ծառայությանը։