Պորտուգալիայի և «Միլանի» հարձակվողական կիսապաշտպան Ռաֆայել Լեաուն ունի «Մառախլապատ Ալբիոնում» հանդես գալու հնարավորություն։
Ինչպես հաղորդում է deadlinedaylive-ը, «Թոթենհեմը» հետաքրքրված է աստղային վինգերի ծառայություններով։ Նշենք, որ 26-ամյա պորտուգալացի խաղացողի շուկայական արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո։
Լեաուն «ռոսոներիի» հետ պայմանագրային պարտավորություններով կապված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։ Անցյալ մրցաշրջանում Ռաֆայելը Իտալիայի Սերիա Ա-ում անցկացրել է 34 խաղ։ Պորտուգալացի վինգերը խփել է ութ գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։