Չնայած դոպինգի շուրջ շահարկումներին, Միխայլո Մուդրիկը պահպանել է տեղը «Չելսիի» հայտացուցակում՝ Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի համար, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ ուկրաինացի կիսապաշտպանը կարող է որակազրկվել մինչև չորս տարի՝ արգելված նյութերի օգտագործման պատճառով։ «Չելսին» սակայն շարունակում է վստահել 24-ամյա ֆուտբոլիստին, որը թիմին միացել է 2023-ին՝ «Շախտյորից» տեղափոխվելով 70 միլիոն եվրոյով։
Լոնդոնյան ակումբը մրցաշրջանը կբացի օգոստոսի 17-ին՝ «Ստեմֆորդ Բրիջում» կայանալիք խաղով «Քրիսթալ Փելասի» դեմ։