Հայտնի է, թե որքան գումարի դիմաց Հյոն Մին Սոնը կտեղափոխվի «Լոս Անջելես»

Մոտ ապագայում հարձակվող Հյոն Մին Սոնը կմիանա «Լոս Անջելեսին»։ Օրերս հարավկորեացի հարձակվողը հրաժեշտ տվեց «Թոթենհեմին», իր հայրենի Հարավային Կորեայում «Նյուքասլի» դեմ ընկերական խաղը (1:1) Սոնի համար վերջինն էր ակումբի կազմում։

Ինչպես սոցիալական ցանցերում հայտնել է հայտնի լրագրող Բեն Ջեյքոբսը, 33-ամյա Սոնը շուտով բժշկական զննում կանցնի։ Շուտով տրանսֆերը կկնքվի։ Այն կդառնա MLS-ի պատմության մեջ ամենաթանկը. «Լոս Անջելեսը» կվճարի մոտ 27 միլիոն դոլար։

Հիշեցնենք, որ Սոն Հյոն Մինը տասը մրցաշրջան խաղացել է «Թոթենհեմի» կազմում։