«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն սկսել է թիմը պատրաստել նոր մրցաշրջանի համար։ Ինչպես հաղորդում է Goal պորտալը՝ հղում անելով The Athletic-ին, մադրիդյան թիմի մարզիչը «ամբողջովին գոհ չէ» հարձակվող Ռոդրիգոյից։
Վերջինս, իր հերթին, վստահ չէ իր դերի հարցում «Ռեալում» և քննարկում է տրանսֆերի հնարավորությունը գործակալ Պինի Զահավիի հետ։ Ավելի վաղ նաև հաղորդվել էր, որ Ռոդրիգոն կապ է հաստատել Խաբի Ալոնսոյի հետ, բայց տրանսֆերի հարցում չի ներկայացրել։
Ընդհանուր առմամբ, Ռոդրիգոն «Ռեալի» կազմում անցկացրել է 270 պաշտոնական խաղ։ Դրանցում բրազիլացի հարձակվողը խփել է 68 գոլ և կատարել 51 գոլային փոխանցում իր խաղընկերոջը։ Հեղինակավոր Transfermarkt պորտալը Ռոդրիգոյին գնահատում է 90 միլիոն եվրո։