Ինչպես հայտնում է իտալացի ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն «նապոլիի» հարձակվող Ջիովանի Սիմիոնեն շուտով կունենա նոր ակումբ:
Ըստ աղբյուրի թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հույսեր չի կապում արգենտինացու հետ, իսկ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Տորինոն»:
Հիշեցնենք,որ 30-ամյա ֆուտբոլիստը նեապոլիտանական ակումբին էր միացել 2022 թվականին: