«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին նախամրցաշրջանային խաղերում աչքի է ընկել գոլեր խփելով։
21-ամյա ֆուտբոլիստը խփել է երեք գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում «Վիսել Կոբեի», «Սեուլի» և «Դեգուի» դեմ երեք ընկերական խաղերում։ Վերջին դեպքում կիսապաշտպանը խփել է երկու գոլ։
«Գավին այս մրցաշրջանում կլինի «Բարսելոնայի» Վիտինյան։ Ֆլիկը գտել է նրա համար իդեալական դիրքը», – ասել է Diario AS-ի լրագրող Սանտի Խիմենեսը։
Գավին, որն այսօր դարձել է 21 տարեկան ներկայումս ունի տասը գոլ և 17 գոլային փոխանցում իր հաշվին «Բարսելոնայի» հիմնական թիմի կազմում անցկացրած 153 պաշտոնական խաղերում։