Նոր տեղեկություն Լեոն Գորեցկայի ապագայի վերաբերյալ

«Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան, հավանաբար, չի լքի ակումբը ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Ամռան սկզբին մյունխենյան գրանդի ղեկավարությունը լիովին համաձայն էր խաղացողի վաճառքի հետ, եթե ստացվեր լավ առաջարկ, գերմանացու հեռանալու հավանականությունը բավականին բարձր էր գնահատվում։

Այժմ իրավիճակը փոխվել է. Sport 1-ի տվյալներով՝ այս պահին «Բավարիան» բացառում է 30-ամյա կիսաաշտպանի հեռանալը` Ժոաու Պալինյայի հեռանալուց հետո։

Հիշեցնենք, որ պորտուգալացին վարձավճարով տեղափոխվել է «Թոթենհեմ»։

Լեոն Գորեցկայի գործող պայմանագիրը լրանում է հաջորդ տարվա կեսերին։

Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը խաղացել է 43 խաղ, խփել վեց գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։