Անգլիացի կիսապաշտպան Կիրնան Դյուսբերի-Հոլը պաշտոնապես դարձել է «Էվերթոնի» ֆուտբոլիստ։
Ինչպես հաղորդում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, տրանսֆերի արժեքը կազմել է 25 միլիոն եվրո, սակայն պայմանագրով նախատեսված բոնուսների դեպքում այն կարող է աճել մինչև 29 միլիոն։
Դյուսբերի-Հոլը «Չելսիից» միացավ լիվերպուլյան ակումբին և դիտարկվում է որպես ուժեղացում թիմի կիսապաշտպանության համար առաջիկա մրցաշրջանում։