Դորտմունդի «Բորուսիան» շարունակում է աշխատել վինգեր Ջեյդոն Սանչոյի վերադարձի ուղղությամբ։
Sky Sports News-ի տվյալներով՝ «Մեղուները» դեռևս պաշտոնական առաջարկ չեն արել «Մանչեսթեր Յունայթեդին», բայց ուսումնասիրում են պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը։
Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կնախընտրեր վաճառել 25-ամյա Սանչոյին, բայց չի բացառում ևս մեկ վարձակալություն։
Միևնույն ժամանակ, «Կարմիր սատանաները» կցանկանան, որ վարձակալության գործարքում ներառվի գնման հնարավորություն։
Անցյալ մրցաշրջանում Սանչոն վարձավճարով խաղացել է «Չելսիում», բայց լոնդոնյան ակումբը որոշել է չգնել խաղացողին։
Ջեյդոնը գործող պայմանագիր ունի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, որը նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։