Ջոնաթան Տա. ««Բավարիա» տեղափոխվելը իմ հարմարավետության գոտուց դուրս գալու քայլ էր»

«Բավարիայի» նորեկ Ջոնաթան Տան բացատրել է, թե ինչու է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բայերից» տեղափոխվել մյունխենյան ակումբ։

«Ինձ համար դա իմ հարմարավետության գոտուց դուրս գալու քայլ էր, և ես դա արեցի բավականին գիտակցաբար: Ես տասը հրաշալի տարի անցկացրի Լևերկուզենում, որտեղ ակումբը և ես միասին զարգացանք, բայց հիմա ես զգացի, որ ժամանակն է կրկին ընկղմվել բոլորովին նոր միջավայր։

Կարծում եմ՝ կարևոր է ժամանակ առ ժամանակ ինքներդ ձեզ հարցնել. ի՞նչ կարող եմ անել ևս մեկ քայլ անելու, աճելու համար՝ որպես անձնավորություն և որպես ֆուտբոլիստ։ Ահա թե ինչու ես այս որոշումը կայացրեցի», – ասել է Տան ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականի 29-ամյա պաշտպանը պայմանագիր է կնքել «Բավարիայի» հետ մինչև 2029 թվականի ամառը։