Դորտմունդի «Բորուսիան» «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Ֆաբիո Սիլվային 5 տարվա պայմանագիր է առաջարկել, հայտնում է լրագրող Սաշա Տավոլերին։
Աղբյուրի համաձայն՝ ակումբները մոտ ապագայում բանակցություններ կվարեն 23-ամյա պորտուգալացու տրանսֆերի շուրջ։
Անցած մրցաշրջանում Սիլվան վարձավճարով հանդես է եկել «Լաս Պալմասում»։ Անցկացրած 25 խաղում ֆուտբոլիստը խփել է 10 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։