«Ռեալ-Սոսյեդադը» գրեթե համաձայնության էր եկել «Ռեալ Մադրիդի» հետ հարձակվող Էնդրիկի վարձակալության վերաբերյալ, սակայն գործարքը չի կայացել խաղացողի վնասվածքի պատճառով, հայտնում է լրագրող Արանչա Ռոդրիգեսը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 19-ամյա բրազիլացին այժմ կմնա մադրիդյան ակումբում, որի հետ պայմանագիր ունի մինչև 2030 թվականը։
Հուլիսին Էնդրիկը վնասվածք ստացավ և բաց կթողնի երկուսից երկուուկես ամիս։
2024/25 մրցաշրջանում Էնդրիկը բոլոր մրցաշարերում անցկացրեց 37 հանդիպում, խփել 7 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։