«Արսենալի» նախկին կիսապաշտպան Թոմաս Պարտին վերադառնում է Իսպանիա։ 32-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Վիլյառեալի» հետ, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։ Գանացին իսպանական ակումբ կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով։
Հիշեցնենք, որ Թոմաս Պարտին «Արսենալում» հանդես էր գալիս 2020 թվականից։ Անգլիա տեղափոխվելուց առաջ կիսապաշտպանը խաղացել է «Ատլետիկո Մադրիդի» կազմում։