Իսպանացի մասնագետ Պեպ Գվարդիոլան ցանկանում է հզորացնել «Մանչեսթեր Սիթիի» հարձակման գծին։
Fichajes պորտալի համաձայն՝ «քաղաքայինների» գլխավոր մարզիչը ցանկանում է իր թիմում տեսնել Ռաֆայել Լեաուին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է լուրջ գումար վճարել 26-ամյա ֆուտբոլիստի համար՝ 100 միլիոն եվրո։ «Միլանը» չի ցանկանում բաժանվել ֆուտբոլիստից, սակայն 100 միլիոնի առաջարկը կարող է մտածելու տեղիք տալ միլանյան ակումբին։
Ռաֆայել Լեաուն «Միլանի» կազմում անցկացրել է 260 հանդիպում՝ խփելով 70 գոլ և կատարելով 62 գոլային փոխանցում։