Նոր մանրամասներ են ի հայտ եկել Վինիսիուսի Սաուդյան Արաբիա հնարավոր տեղափոխության վերաբերյալ

Չնայած Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ներկայացուցիչների և «Ռեալ Մադրիդի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի միջև 2024 թվականի վերջին տեղի ունեցած նախկին շփումներին, երբ քննարկվել էր ֆուտբոլիստի տրանսֆերի համար հնարավոր բարձրարժեք ֆինանսական առաջարկ, այս ամռանը բրազիլացուն ձեռք բերելու համար որևէ պաշտոնական քայլ չի ձեռնարկվել, հայտնում է Cadena SER-ը։

Ինչպես բացատրեց AKHS Sports-ի գործադիր տնօրեն Օմար Ռուբենը, այս ամռանը Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայի նախագծերում ներդրումների նվազումը պայմանավորված է 2026 թվականի Աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքներով և այն փաստով, որ շատ ֆուտբոլիստներ նախընտրում են մրցակցության բարձր մակարդակ, այլ ոչ թե միայն ֆինանսական պայմաններ։

Հիշեցնենք, որ Վինիսիուսի գործող պայմանագիրը «Ռեալ Մադրիդի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը, և դրա երկարաձգման վերաբերյալ բանակցությունները ներկայումս կասեցված են, քանի որ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ պայմանագրի ֆինանսական բաղադրիչների շուրջ։