Ջանլուիջի Դոննարումմայի ապագան մնում է անորոշ

ՊՍԺ-ի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումմայի ապագան մնում է անորոշ։

Ինչպես հայտնում է Give Me Sport-ը, 26-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է մնալ ՊՍԺ-ում մինչև իր գործող պայմանագրի ավարտը՝ մինչև հաջորդ ամառ։

Ըստ աղբյուրի՝ Դոննարումման ցանկանում է մնալ բարձր մակարդակում և մասնակցել Չեմպիոնների Լիգային։ Դարպասապահը կհեռանա ՊՍԺ-ից միայն այն դեպքում, եթե նրա մոտ լավ տարբերակ լինի։

Նշվում է, որ ՊՍԺ-ն իտալացի դարպասապահին գնահատում է 35 միլիոն եվրո։