Նոր տեղեկություն Մարկ Կուկուրելյայի ապագայի վերաբերյալ

«Չելսիի» պաշտպան Մարկ Կուկուրելյան շուտով նոր աշխատանքային պայմանագիր կկնքի ակումբի հետ։ Այս տեղեկությունը նրա բաժանորդներին հայտնել է ներքին աղբյուր Նիկոլո Շիրան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 27-ամյա իսպանացին պատրաստ է նոր երկարաժամկետ պայմանագիր կնքել «Չելսիի» հետ։

Ընդգծվում է, որ «Ազնվականների» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան Կուկուրելային համարում է իր նախագծի հիմնական խաղացող։

Ավելին, այս ամռանը «Չելսին» մերժել է պաշտպանի վերաբերյալ մի քանի առաջարկներ։

Կուկուրելյան միացել է «Չելսիին» 2022 թվականին։ Անցյալ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 54 խաղ, խփել յոթ գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։