«Բարսելոնան» ընկերական հանդիպում անցկացրեց հարավկորեական «Դեգուի» հետ և հաղթեց 5-0 հաշվով։
Կատալոնացիների կազմից դուբլի հեղինակ դարձավ Գավին, ևս մեկական անգամ աչքի ընկան Ռոբերտ Լևանդովսկին, Տոնի Ֆերնանդեսը և Մարկուս Ռեշֆորդը։
«Դեգուն» 2025 թվականի Հարավային Կորեայի առաջնության մրցաշարային աղյուսակում վերջին տեղում է։ Թիմը 24 խաղից ունի 14 միավոր։ «Բարսելոնան» 2024/25 մրցաշրջանում դարձել է Իսպանիայի չեմպիոն։
Հանդիպման բոլոր գոլերը՝