«Միլանը» նոր տրանսֆերային նպատակ ունի

Լրագրող Մատեո Մորետտոյի տեղեկացմամբ՝ «Միլանը» ցանկանում է իրականացնել «Յանգ Բոյզի» աջ պաշտպան Զաքարի Ատեկեմեի տրանսֆերը։

Շվեյցարական ակումբը մերժել է 7 միլիոն եվրոյի առաջին պաշտոնական առաջարկը, սակայն «ռոսոներիները» շուտով կներկայացնեն նոր, բարելավված տարբերակ։

Բանակցությունները գտնվում են առաջադեմ փուլում, և իտալական ակումբը ակնկալում է գործարքը կնքել շաբաթվա կեսին։