Դավիդ Լուիսը վերադարձել է եվրոպական ֆուտբոլ

Կիպրոսի չեմպիոն «Պաֆոսը» պաշտոնապես հայտարարել է անվանի բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսի տեղափոխության մասին։ Ինչպես նշում է ակումբի մամուլի ծառայությունը, կողմերը ստորագրել են պայմանագիր 2+1 սկզբունքով։

38-ամյա Լուիսը մինչ այս հանդես է եկել մի շարք հեղինակավոր ակումբներում՝ այդ թվում «Չելսի», ՊՍԺ, «Արսենալ», «Բենֆիկա», և այլն։ Նա նաև 57 հանդիպում է անցկացրել Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում, որոնց ընթացքում խփել է 3 գոլ։

Հիշեցնենք, որ «Պաֆոսը» 2024/25 մրցաշրջանում առաջին անգամ նվաճել է Կիպրոսի չեմպիոնի տիտղոսը։ Ակումբը ներկայումս մասնակցում է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին և երրորդ փուլում մրցելու է Կևի «Դինամոյի» դեմ։