Լյուկ դե Յոնգը նոր ակումբ ունի

«Պորտու» ակումբը հայտարարել է հոլանդացի հարձակվող Լյուկ դե Յոնգի հետ պայմանագիր կնքելու մասին։ Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, կողմերը համաձայնության են եկել 1+1 ձևաչափով պայմանագրի շուրջ։

34-ամյա Դե Յոնգը վերջին տարիներին հանդես էր գալիս Էյնդհովենի ՊՍՎ-ի կազմում։ Նա այս ակումբում խաղացել է երկու փուլով՝ 2014-ից 2019 թվականներին և ապա՝ 2022-ից մինչև 2025 թվականը։ Այդ ընթացքում նա մասնակցել է 338 հանդիպման, խփել 186 գոլ և կատարել 98 գոլային փոխանցում՝ դառնալով ակումբի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն։

Դե Յոնգը իր կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև «Բարսելոնայի», «Սևիլիայի» և մի շարք այլ եվրոպական ակումբների կազմում։ Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում նա անցկացրել է 37 խաղ և խփել 8 գոլ։