«Նոան», եթե հաղթահարի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի արգելքը, ապա փլեյ-օֆֆում կմրցի հետևյալ զույգերից մեկի հաղթողի դեմ.
«Կլուժ» (Ռումինիա) – «Բրագա» (Պորտուգալիա)
ՊԱՕԿ (Հունաստան) – «Վոլֆսբերգեր» (Ավստրիա)
ԱԵԿ Լառնակա (Կիպրոս) – «Լեգիա» (Լեհաստան)
«Սերվետ» (Շվեյցարիա) – «Ուտրեխտ» (Նիդերլանդներ)։
Վիճակահանությունը տեղի կունենա այսօր, ժամը՝ 15:00-ին:
Հիշեցնենք, որ որակավորման երրորդ փուլում Հայաստանի գործող չեմպիոնը՝ «Նոան», կխաղա Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իմպսի» հետ։ Առաջին հանդիպումը կայանալու է օգոստոսի 7-ին, իսկ պատասխան խաղը՝ օգոստոսի 14-ին։