«Լիվերպուլը» սպասում է Դարվին Նունյեսի որոշմանը

«Ալ-Հիլալը» «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերի հիմնական հավակնորդն է։

«Լիվերպուլի» ղեկավարությունը նախատեսում է վաճառել ուրուգվայցուն և սպասում է սաուդյան ակումբի խոշոր առաջարկին, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ենթադրվում է, որ ակումբները հեշտությամբ կհամաձայնվեն գործարքի պայմանների շուրջ։ Գլխավոր հարցը մնում է ֆուտբոլիստի որոշումը. դեռևս պարզ չէ, թե արդյոք նա պատրաստ է տեղափոխվել Սաուդյան Արաբիա։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ «Լիվերպուլը» մտադիր է Դարվին Նունեսի տրանսֆերից վաստակել մոտ 70 միլիոն եվրո։

Transfermarkt պորտալը 26-ամյա ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։