«Չելսիի» մամուլի ծառայությունը հայտարարել է «Այաքսի» և Հոլանդիայի հավաքականի պաշտպան Ջորել Հատոյի հետ պայմանագիր կնքելու մասին։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ տրանսֆերի արժեքը կազմել է 43 միլիոն եվրո։ Կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2032 թվականը։
Նախորդ մրցաշրջանում 19-ամյա պաշտպանը մասնակցել է 31 հանդիպման, դառնալով՝ երկու գոլի և վեց գոլային փոխանցման հեղինակ։