«Մանչեսթեր Յունայթեդը» և «Նյուքասլը» շարունակում են պայքարել հարձակվող Բենջամին Շեշկոյի համար
Գերմանական Sky-ի տվյալներով՝ բանակցային գործընթացը շարունակվում է, և «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վճարել այնքան գումար, որքան «Նյուքասլը»։ Ամեն ինչ կախված է 22-ամյա Շեշկոյից, թե որ ակումբը կընտրի։
Նշվում է, որ «Նյուքասլի» առաջարկը գրավիչ էր «Լայպցիգի» համար, սակայն վճարման կառուցվածքը պետք է ճշգրտվի։
Հեղինակավոր Transfermarkt պորտալը Բենջամին Շեշկոյին գնահատում է 70 միլիոն եվրո։