«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը կարող է տեղափոխվել Պորտուգալիայի առաջնություն։ Այս մասին հայտնում է Record-ը։
Աղբյուրի համաձայն՝ Ժոաու Ֆելիշի «Բենֆիկա» տրանսֆերի ձախողումից հետո լիսաբոնյան ակումբը ցանկանում է վարձակալել Դիասին՝ կենտրոնական առանցքը ուժեղացնելու համար։ Պորտուգալական ակումբն արդեն սկսել է բանակցություններ «սերուցքայինների» ղեկավարության հետ։
Անցյալ մրցաշրջանում Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստը մադրիդյան ակումբի կազմում մասնակցել է բոլոր մրցաշարերում 56 հանդիպման՝ խփելով վեց գոլ և կատարելով ութ գոլային փոխանցում։