Կիրակի օրը «Թոթենհեմը» և «Նյուքասլը» ընկերական հանդիպում անցկացրեցին Ասիայում՝ նախամրցաշրջանային մարզումների շրջանակներում։ Հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Հյոն Մին Սոնի համար սա նրա վերջին խաղն էր «Թոթենհեմի» կազմում։
Երբ հարավկորեացի հարձակվողը փոխարինվեց 65-րդ րոպեին, թիմերի ֆուտբոլիստները ու երկրպագուները ֆուտբոլիստին դաշտից ճանապարհեցին ծափահարություններով։
«Ժամանակն է հրաժեշտ տալ։ «Թոթենհեմը» միշտ կմնա իմ սրտում», – խաղից հետո ասել է Սոնը։
Հիշեցնենք, որ Հյոն Մին Սոնը 10 տարի անցկացրել է «Թոթենհեմում»։ Այդ ընթացքում ֆուտբոլիստը թիմի կազմում մասնակցել է 454 հանդիպման՝ խփելով 173 գոլ և կատարելով 101 գոլային փոխանցում։