«Ատլետիկոն» հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպանով

«Ատլետիկո Մադրիդը» հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Մարկ Կասադոյի տրանսֆերով, հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա իսպանացին չէր ցանկանա լքել «Բարսելոնան»։ Նա երազում է հաջողության հասնել հիմնական կազմում։ Սակայն, դաշտի կենտրոնում բարձր մրցակցության պատճառով, դժվար կլինի կայուն խաղաժամանակ ստանալ։

2024/25 մրցաշրջանում Կասադոն բոլոր մրցաշարերում անցկացրած 36 խաղում խփել է 1 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։