«Ռեալ Մադրիդը» պատրաստ է բաժանվել թիմի կիսապաշտպանից

«Ռեալ Մադրիդը» պատրաստ է բաժանվել թիմի կիսապաշտպան Դանի Սեբալյոսից՝ աշխատավարձի ֆոնդը կրճատելու համար, հայտնում է Fichajes-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 28-ամյա իսպանացին չի մտնում «Ռեալ Մադրիդի» երկարաժամկետ ծրագրերի մեջ։ Մադրիդյան ակումբը ակտիվորեն աշխատում է լուծում գտնելու ուղղությամբ, որը կշահի բոլոր շահագրգիռ կողմերի համար։ Մասնավորապես, ֆուտբոլիստով հետաքրքրված է նրա նախկին ակումբը՝ «Բետիսը»։

«Ռեալ Մադրիդը» պատրաստ է Սեբալյոսին բաց թողնել մոտ 10 միլիոն եվրոյի դիմաց։

2024/25 մրցաշրջանում կիսապաշտպանը «Ռեալ Մադրիդի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 45 խաղում կատարել է 2 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։