«Ատալանտայի» բրազիլացի կիսապաշտպան Էդերսոն Լոուրենսոն մոտ է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի համաձայն՝ կողմերի միջև նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2029 թվականը։ Նշվում է, որ Էդերսոնը կստանա աշխատավարձի բարձրացում և տարեկան կվաստակի մոտ երկուուկես միլիոն եվրո։
Անցյալ մրցաշրջանում 26-ամյա կիսապաշտպանը մասնակցել է բոլոր մրցաշարերում 49 հանդիպման, խփել է հինգ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։