Ադեմոլա Լուկմանը զայրացած է․ հայտնի են մանրամասները

«Ատալանտայի» հարձակվող Ադեմոլա Լուկմանը հայտարարել է, որ տրանսֆերի հայտ է ներկայացրել։ Ըստ երևույթին, 27-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել «Ինտեր», որի հետ վերջերս ակտիվորեն կապվում են։

«Կարող եմ հաստատել, որ ներկայացրել եմ պաշտոնական տրանսֆերի հայտ։ Ես միշտ ակումբի շահերը դրել եմ առաջին տեղում և հույս ունեի, որ սա տեղի չի ունենա, բայց, ցավոք, հիմա ես քիչ ընտրություն ունեմ։ Ուզում եմ երկրպագուներին ասել. «Ես իսկապես ցավում եմ, որ իրավիճակը հասավ դրան։ Հուսով եմ՝ դուք հասկանում եք իրավիճակը», – գրել է Լուկմանը, իր X սոցիալական էջում։

Ֆուտբոլիստը նշել է, որ «Ատալանտան» անհայտ պատճառներով խոչընդոտում է իր տրանսֆերը։ Ֆուտբոլիստը նաև նշել է, որ Բերգամոյի ակումբում անցկացրած երեք մրցաշրջանների ընթացքում նա իրեն ամբողջությամբ նվիրել է թիմին։