Լուկաս Պակետան կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Լուկաս Պակետան կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։

Globo Esporte-ի տվյալներով՝ «Քաղաքայինները» հավանաբար կրկին կվերադառնան 27-ամյա բրազիլացու տրանսֆերին, քանի որ նա արդարացվել է խաղադրույքների մեղադրանքներից։ Գործարքի արժեքը կարող է կազմել մոտ 57-68 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» նախկինում հետաքրքրություն էր ցուցաբերել Պակետայի նկատմամբ, սակայն տրանսֆերը չիրականացավ բրազիլացու խաղադրույքների կասկածների պատճառով։

Անցյալ մրցաշրջանում Պակետան մասնակցել է բոլոր մրցաշարերում 36 հանդիպման և դարձել հինգ գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Վեսթ Հեմի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականը։