Ադեմոլա Լուկմանը գրառում է կատարել

«Ատալանտայի» հարձակվող Ադեմոլա Լուկմանը հայտարարել է, որ ցանկանում է լքել ակումբը։

Ըստ երևույթին, 27-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել «Ինտեր», որի հետ վերջերս շատ են կապում նրան։

«Կարող եմ հաստատել, որ պաշտոնական տրանսֆերի հայտ եմ ներկայացրել։ Ես միշտ ակումբի շահերը դրել եմ առաջին տեղում և հույս ունեի, որ այսքան բան չի հասնի, բայց, ցավոք, հիմա քիչ ընտրություն ունեմ։ Երկրպագուներին ուզում եմ ասել. «Իսկապես ցավում եմ, որ այսքան բան հասավ։ Հուսով եմ՝ դուք հասկանում եք իրավիճակը», – գրել է Լուկմանը։

Նա նաև նշել է, որ «Ատալանտան» անհայտ պատճառներով խոչընդոտում է իր տրանսֆերը։