Մարկուս Ռեշֆորդ. «Ես կփորձեմ որքան հնարավոր է հաճախ գոլ խփել»

«Բարսելոնայի» նորեկ հարձակվող Մարկուս Ռեշֆորդը վստահ է իր հնարավորությունների վրա։ Իսպանական Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ անգլիացի հարձակվողը բարձր նշաձող է դրել իր առջև․

«100 գոլ։ Ես կփորձեմ անել առավելագույնը։ Ես ընդունեցի նոր մարտահրավեր և տեղափոխվեցի մեկ այլ առաջնություն, որտեղ խաղաոճը տարբերվում է բրիտանականից։ Ես կփորձեմ որքան հնարավոր է հաճախ գոլ խփել», – ասել է Ռեշֆորդը։

Հիշեցնենք, որ 27-ամյա Ռեշֆորդը «Բարսելոնա» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից» վարձակալությամբ՝ գնման հնարավորությամբ։ Նրա շուկայական արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։ Աշխատանքային պայմանագիրը կատալոնացիների հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիս։