Մարկուս Ռեշֆորդ․ «Ես դրա համար չեմ անհանգստանում»

Անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, ով այս ամառ վարձակալությամբ միացել է «Բարսելոնային», հայտարարել է, որ գրանցման մասին անհանգստանալու հիմք չկա։

«Գրանցո՞ւմ։ Ես դրա համար չեմ անհանգստանում։ Լիովին վստահում եմ ակումբին։ Իմ ուշադրությունը լիովին պատրաստության վրա է», – մեջբերում է Mundo Deportivo-ն։

Ռեշֆորդը նաև նշել է, որ թիմը նպատակ ունի հաղթել Չեմպիոնների լիգայում։ Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսը հարձակվողը անցկացրել էր «Ասթոն Վիլայի» կազմում