Հանս-Դիտեր Ֆլիկը ցանկանում է պահպանել 22-ամյա կիսապաշտպան Ֆերմին Լոպեսին թիմում։ Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, «Բարսելոնայի» մարզիչը հավատում է ֆուտբոլիստի ներուժին և անգամ Ֆերմինին անձամբ է հորդորել չհեռանալ՝ կարդալով նրա տրանսֆերի մասին հոդված։
Լոպեսը վստահեցրել է Ֆլիկին, որ մտադիր չէ լքել «Բլաուգրանան»։ Ավելի վաղ «Բարսան» մերժել էր «Չելսիի» առաջարկը, որը ներառում էր Քրիստոֆեր Նկունկուի փոխանակումը։ Ներկայումս կիսապաշտպանի համար առաջարկներ չկան, սակայն հետաքրքրություն ունի «Մանչեսթեր Յունայթեդը»։