Ստամբուլի «Ֆեներբահչեն» բանակցություններ է սկսել «Ռեալ Մադրիդի» հետ Դավիդ Ալաբայի տրանսֆերի շուրջ։ Ինչպես հաղորդում է Aspor-ը, Ժոզե Մոուրինյոն անձամբ է ցանկանում հրավիրել 33-ամյա ավստրիացի պաշտպանին։
Սակայն Ալաբան, որի պայմանագիրը «արքայական» ակումբի հետ գործում է մինչև 2026 թվականի կեսերը, դեռ պատրաստ չէ տեղափոխվել Թուրքիա և ցանկանում է մնալ Մադրիդում։ Ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատվում է 6 միլիոն եվրո։