«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողական կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը մտադիր չէ տեղափոխվել Սաուդյան Արաբիա։ Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ 30-ամյա պորտուգալացին դեռ հունիսին մերժել է «Ալ-Հիլալի» առաջարկը, իսկ այժմ բանակցություններ չեն ընթանում նաև «Ալ-Նասրի» հետ։
Բրունոն կենտրոնացած է «Յունայթեդում» իր խաղի վրա։ Անցած մրցաշրջանում նա 57 խաղում խփել է 19 գոլ և կատարել 19 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը գործում է մինչև 2027 թվականը։