Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է եղել շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակով, սակայն ESPN-ի տեղեկություններով՝ հրաժարվել է տրանսֆերից Վիկտոր Գյոկերեսի ձեռքբերումից առաջ։
Աղբյուրը նշում է, որ լոնդոնյան ակումբը կասկածներ է ունեցել «Նյուքասլի» 25-ամյա հարձակվողի ֆիզիկական վիճակի վերաբերյալ և այդ պատճառով հրաժարվել է վճարել մեծ գումար՝ համարելով գործարքը ռիսկային։
Իսակի համար պայքարում այժմ գլխավոր դերակատարն է «Լիվերպուլը»։ Ըստ շրջանառվող լուրերի՝ «Նյուքասլը» վերջերս մերժել է «կարմիրների» մոտ 130 միլիոն եվրոյի առաջարկը, սակայն խաղացողն ինքը պատրաստ է տեղափոխվել Արնե Սլոթի գլխավորած թիմ։