«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն շարունակում է վերակառուցել թիմը։ Անցած մրցաշրջանը անհաջող էր «Լոս Բլանկոսի» համար՝ երկրորդ տեղ Լա Լիգայում, պարտություններ «Բարսելոնայից» Իսպանիայի գավաթի և Սուպերգավաթի եզրափակիչներում և դուրս մնալ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում։
Մայիսի վերջին Կառլո Անչելոտտին լքեց մադրիդյան գրանդի մարզչի պաշտոնը, և նրա փոխարեն նշանակվեց Խաբի Ալոնսոն։
Խնդիրներից մեկը, որը իսպանացին պետք է լուծի, թիմի հարձակողական աստղերի տեղաբաշխումն է՝ առանց ընդհանուր հավասարակշռությունը խաթարելու։
ESPN-ի տվյալներով՝ մարզիչը որոշել է, որ որպես մեկնարկային պլան կօգտագործվի երկու հարձակվողներից բաղկացած դասավորություն։ Ամենայն հավանականությամբ, հարձակման գծում տեղեր կստանան Կիլիան Մբապպեն և Վինիսիուս Ժունիորը։