«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին կիսվել է թիմի ներկայիս վիճակի վերաբերյալ իր մտքերով։
«Ինձ համար ակնհայտ է, որ թիմը նույն վիճակում է, ինչ նախորդ մրցաշրջանում, կամ նույնիսկ ավելի լավ։ Ամենակարևորը նույն մտածելակերպը պահպանելն է, չկորցնել հաղթելու ցանկությունը, և այդ դեպքում, վստահ եմ, մենք կկարողանանք նվաճել բոլոր տիտղոսները», – Գավիի խոսքերն է մեջբերում AS-ը։
«Բարսելոնան» նախորդ մրցաշրջանը ավարտեց որպես Լա Լիգայի հաղթող, ինչպես նաև նվաճեց Իսպանիայի գավաթը և Իսպանիայի Սուպերգավաթը։ Չեմպիոնների Լիգայում կատալոնացիները հասան մինչև կիսաեզրափակիչ։