Ռոդրիգոն կարող է շարունակել իր կարիերան «Լիվերպուլում»

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Ռոդրիգոն կարող է շարունակել իր կարիերան «Լիվերպուլում»։

ESPN Brazil-ի տվյալներով՝ մերսիսայդցիները բանակցություններ են սկսել ֆուտբոլիստի գործակալների հետ՝ նախքան «Ռեալին» պաշտոնական առաջարկ անելը։

Ավելին, կողմերը արդեն համաձայնության են եկել անձնական պայմանագրի պայմանների շուրջ։ Հավանական տրանսֆերը գնահատվում է 80 միլիոն եվրո։

«Լիվերպուլը» այս քայլին է դիմել Ալեքսանդր Իսակին «Նյուքասլից» գնելու անհաջող փորձից հետո։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Արսենալը» լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում բրազիլացու նկատմամբ, ով պատրաստ է նրա համար առաջարկել ավելի քան 90 միլիոն եվրո։