Անտուան Գրիզմանը կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի

Ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում լքել «Ատլետիկո Մադրիդը»։ Ինչպես հաղորդում է Fichajes-ը, 34-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ալ-Հիլալը», որը գլխավորում է Սիմոնե Ինձագին։

Սաուդյան ակումբը պատրաստ է «ներքնակագործներին» առաջարկել շուրջ 20 միլիոն եվրո Գրիզմանին ձեռք բերելու համար։ Transfermarkt-ը ֆրանսիացի հարձակվողի շուկայական արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո։

Գրիզմանը «Ատլետիկոյում» հանդես է գալիս 2014 թվականից (հաշվի առնելով նաև «Բարսելոնայից» վարձակալությամբ վերադարձը), իսկ նրա գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառ։