«Արսենալը» կարևոր որոշում է կայացրել Գաբրիել Մարտինելիի վերաբերյալ

Լոնդոնի «Արսենալը» չի պատրաստվում վաճառել եզրային հարձակվող Գաբրիել Մարտինելիին

Վերջին ամիսներին բրազիլացին հաճախ կապվում է Սաուդյան Արաբիայի հնարավոր տեղափոխության հետ։

Լրագրող Բեն Ջեյքոբսի տեղեկություններով՝ «Արսենալի» ղեկավարությունը հստակեցրել է Մարտինելիի բոլոր հավակնորդներին, այդ թվում՝ «Ալ-Նասրին», որ խաղացողը վաճառքի չի հանվում, և նրան գրավելու փորձերը ապարդյուն են։

24-ամյա ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը «Արսենալի» հետ գործում է մինչև 2027 թվականի կեսերը և ներառում է մեկ տարվա ավտոմատ երկարաձգման տարբերակ։

Transfermarkt-ի տվյալներով՝ նրա արժեքը կազմում է 55 միլիոն եվրո։