33-ամյա հարձակվող Հյոն Մին Սոնը պաշտոնապես տեղեկացրել է «Թոթենհեմից» ղեկավարությանը և նոր գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկին իր ակումբից հեռանալու մասին։
Հարավկորեացին հայտարարել է. «Ես խնդրել եմ «Թոթենհեմին» վաճառել ինձ։ Որոշումն ընդունված է։ Ես արել եմ ամենը, ինչ կարող էի, հիմա նոր մարտահրավեր է պետք։ Սա իմ կյանքի ամենադժվար որոշումն է։ Հյուսիսային Լոնդոն եմ եկել մանկուց՝ անգլերեն չգիտելով, հիմա հեռանում եմ։ Շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին, ովքեր ինձ սեր են տվել»։
Հյոն Մին Սոնը «Թոթենհեմի» կազմում անցկացրել է տասը տարի։ Նա, հավանաբար, շարունակելու է կարիերան MLS-ում։ Բանակցություններ են ընթացել «Լոս Անջելեսի» հետ։