«Մանչեսթեր Յունայթեդի» եզրային կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն քննարկում է իր նախկին ակումբ՝ «Բորուսիա Դորտմունդ» վերադարձը, տեղեկացնում է Bild-ը։ Գերմանական ակումբին վերադառնալու համար 25-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է համաձայնել աշխատավարձի կրճատման՝ կիսով չափ՝ ներկայիս տարեկան մոտ 16 միլիոն եվրոյի դիմաց։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սանչոյի ծառայություններով հետաքրքրված է նաև Թուրինի «Յուվենտուսը»։ Անցյալ մրցաշրջանում Սանչոն վարձավճարով հանդես է եկել Լոնդոնի «Չելսիի» կազմում։ Պրեմիեր լիգայում նա անցկացրել է 31 հանդիպում, խփել 3 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։